Ինչպես տեղեկացնում է
Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «օտար ԶԼՄ»-ին, որոշ ժամանակ նրանք նստել են ցանկապատի վրա, միգրանտներից մեկը նույնիսկ իջել և անցել է Միացյալ Նահանգների տարածք, սակայն կարճ ժամանակ հետո վերադարձել է: Միգրանտների գործողություններին հետևել են ամերիկյան սահմանապահ ծառայության աշխատակիցները:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայի հետ սահմանին տեղակայվելու է մինչեւ 15 հազար զինվոր՝ կանխելու անօրինական միգրանտների մուտքը երկիր: Միաժամանակ նա նշել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ուսումնասիրել միգրանտների դիմումները և նրանց երկիր թողնել բացառապես օրինական հիմունքներով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Միգրանտներ
Մեքսիկա
ԱՄՆ