Սինգապուրում Պուտինին ստիպել են մետաղորսիչով անցնել

09:34   15 Նոյեմբեր 2018    245

Սինգապուրի առևտրա-ցուցահանդեսային Suntec կենտրոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են մետաղորսիչ սարքով անցնել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ին, այստեղ նա մասնակցել է Ռուսաստան- АСЕАН գագաթնաժողովին: Պարբերականի տվյալներով՝ Պուտինը ցանկացել է «սովորականի նման» անցնել, սակայն նրան խնդրել են անցնել մետաղորսիչով:

«Այդպիսի դեպքերում մետաղորսիչի շրջանակը ցանկացածի համար է, բայց միայն ոչ նրա: Եվ, այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինին նրբանկատորեն խնդրել են շրջանակով անցնել»,-ասվում է հաղորդագրությունում:

Ընդգծվում է, որ այդպիսի իրավիճակը «բացառիկ» է համարվում, քանի որ պաշտոնական միջոցառումների ժամանակ երկրների ղեկավարների և նախարարների համար սովորաբար առանձին մուտք են բացում՝ առանց զննման: Երբ Պուտինն անցել է շրջանակով, մետաղորսիչը «աղմկել է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները