Թրամփը հակաֆաշիստներին զգուշացրել է «մեծ խնդիրների» մասին

09:41   15 Նոյեմբեր 2018    279

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակաֆաշիստները կարող են «մեծ խնդիրներ ունենալ», եթե նրանց հակառակորդները «մոբիլիզացվեն»:

Այս մասին նա հայտարարել է The Daily Caller-ի հետ հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրամփի կարծիքով՝ հակաֆաշիստները պետք է վախենան իրենց աջակողմյան հակառակորդների «մոբիլիզացումից»: «Որովհետև եթե նրանք դա անեն, նրանք ավելի ուժեղ կդառնան: Շատ ավելի ուժեղ: Եվ պոտենցիալ՝ ավելի դաժան»,-ասել է Թրամփը:

Նախագահը զգուշացրել է, որ այդ պարագայում հակաֆաշիստները կարող են «մեծ խնդիրներ» ունենալ: Թրամփն ընդգծել է, որ այդպիսի բան դեռևս տեղի չի ունենում, և դա լավ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հակաֆաշիստներ  


Վերնագիրի այլ պիտակները