Իսպանիայում ձերբակալվել է կանանցից խաբեությամբ գումար շորթած տղամարդը

10:16   15 Նոյեմբեր 2018    241

Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Ռոդրիգո Նոգեյրային, որն ամբողջ երկրում հայտնի է որպես խաբեբա-դոնժուան:

Վերջինի խաբեբայություններին հարյուրավոր կանայք են զոհ դարձել, գրում է Daily Mail-ը:

42-ամյա Նոգեյրան հայտնի է «Դոն Խուան դե Մարին» անունով: Իր զոհերին, որոնք հիմնականում միայնակ կանայք են, սոցցանցերում նա ներկայացել է տարբեր անուններով:

Ռոդրիգոն մշտապես փոխել է արտաքին տեսքը և բնակության վայրը: Խաբեբայի զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ նրանցից շատերը իրավապահ մարմիններին չեն դիմել: Ոստիկանների կարծիքով՝ նրանց թիվը կարող է հասնել հարյուրի:

Իսպանիայի տարբեր շրջանների երեք դատարան նրան ձերբակալելու թույլատրություն է տվել:

Ծանոթությունների կայքերում կանանց հետ ծանոթանալով՝ Ռոդրիգոն նրանց ստիպել է իրեն սիրահարվել: Հետո իբր հարազատի բուժման համար նրանցից պարտքով գումար է վերցրել՝ պայմանով, որ այն կվերադարձնի՝ բանկի քարտի արգելաբացվելուն պես:

Ռոդրիգոն ձերբակալվել է Մադրիդում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները