13 երկիր ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու ցանկություն է հայտնել. ԶԼՄ-ներ

11:05   15 Նոյեմբեր 2018    304

Առնվազն 13 երկիր ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու ցանկություն է հայտնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշել է, որ այդ երկրները ցանկանում են ձեռք բերել S-400՝ ԱՄՆ կողմից պատժամիջոցների սպառնալիքից անկախ:

Բացի այդ, Իրանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Ալժիրը, Մարոկոն և Վիետնամը S-400-ի գնման շուրջ ռուսական կողմի հետ արդեն բանակցություններ են վարել:

Հայտնի է դարձլ, որ ի հեճուկս ամերիկյան սպառնալիքների՝ Հնդկաստանն արդեն ձեռք է բերել S-400:

Hayatsk.info

Հեշթեգներ: S-400  


Վերնագիրի այլ պիտակները