Fox News-ը սատարել է Թրամփի դեմ CNN-ի հայցը

11:17   15 Նոյեմբեր 2018    291

Fox News հեռուստաալիքի ղեկավարությունը սատարել է թղթակից Ջիմ Ակոստայի հավատարմագրումը հետ կանչելու պատճառով CNN-ի հայցն ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի, հայտնում է Axios-ը:

«Fox News-ը սատարում է CNN-ի՝ Սպիտակ տանն իր թղթակցի հավատարմագրումը վերականգնելու փորձը: Մենք մտադիր ենք, մեր եզրակացությունը ներկայացնել շրջանային դատարան: Անվտանգության ծառայությունների կողմից Սպիտակ տանն աշխատող լրագրողների մուտքի թույտվությունը չպետք է զենք դառնա»,- հայտարարել են ընկերության ներկայացուցիչները:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ հեռուստաալիքը չի պաշտպանում ինչպես պետության ղեկավարի թշնամական տոնը, այնպես էլ նրան քննադատող լրատվամիջոցների, սակայն հանդես է գալիս ազատ մամուլի աջակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: FoxNews  


Վերնագիրի այլ պիտակները