Ճապոնական ծովում իրար են բախվել ճապոնական ու հարավկորեական ձկնորսական նավերը

11:56   15 Նոյեմբեր 2018    342

Ճապոնական ծովում այսօր առավոտյան ճապոնական ձկնորսական նավը բախվել է հարավկորեական ձկնորսական նավին, միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի ու Հարավային Կորեայի միջև վիճելի համարվող Տոկտո (ճապոնական անվանումը՝ Տակեսիմա) կղզուց 333 կմ հյուսիս-արևելք, գրում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով երկու երկրների առափնյա անվտանգության ծառայություններին:

Ճապոնական «Սյոտոկու» նավը, որի վրա գտնվել է 8 մարդ, բախվել է կորեական նավին, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Բախման պատճառները դեռևս անհայտ են:

Նշվում է, աոր հարավկորեական «Մունչխան» նավի վրա գտնվել է 13 մարդ: Բախման հետևանքով նավը սկսել է խորտակվել, սակայն փրկարարներին հաջողվել է դուրս բերել անձնակազմին:

Հայտնի է, որ եղանակային պայմանները բավականին բարենպաստ են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները