Բիթքոինը 2017 թվականի հոկտեմբերից հետո հասել է նվազագույն արժեքի

12:04   15 Նոյեմբեր 2018    397

Հինգշաբթի առավոտյան բիթքոինի արժեքը նվազում է ավելի քան 10 տոկոսով՝ 2017 թվականի հոկտեմբերից հասնելով նվազագույն մակարդակի, միեւնույն ժամանակ խոշորագույն ալթքոինների գինը նվազում է մինչեւ 20 տոկոսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին են վկայում գործարքների տվյալները:

Ըստ CoinMarketCap պորտալի տվյալների, որը ավելի քան 20 բորսաների տվյալներով հաշվարկում է միջին գինը, 9:44-ին բիթքոինը նվազել էր 11,52 տոկոսով՝ մինչեւ 5,623 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ամենախոշոր բորսայում՝ Binance-ում, բիթքոինը նվազել է 11,86 տոկոսով՝ մինչեւ 5,705 հազար դոլար:

Մյուս հայտնի կրիպտոարժույթները ավելի շատ են էժանանում: Ethereum՝ 14,33 տոկոսով՝ մինչեւ 176,97 դոլար, Ripple-ը՝ 10,28 տոկոսով՝ մինչեւ 0,4565 դոլար, Bitcoin Cash-ը 18,04 տոկոսով՝ մինչեւ 428,77 դոլար: Ըստ CoinMarketCap-ի, այս պահին կրիպտորաժույթների շուկայի կապիտալիզացիան կազմում է 183,74 մլրդ դոլար: Բիթքոինի մասնաբաժինը մոտավորապես կրիպտոարժույթների ամբողջ շուկայի 53 տոկոսն է կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները