Թրամփը դեսպանի պաշտոնում առաջարկել է պայուսակների դիզայներին

12:19   15 Նոյեմբեր 2018    188

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԱՀ-ում դեսպանի պաշտոնում առաջարկել է նշանակել դիզայներ Լանա Մարքսին, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ին:

Նշվում է, որ Մարքսը հայտնի է էկզոտիկ կենդանիների՝ կոկորդիլոսի եւ ջայլամի կաշվից շքեղ պայուսակների ստեղծմամբ: Պայուսակների գները սկսվում են 19 հազար դոլարից: Բացի այդ կինը Թրամփի գոլֆի ակումբի՝ «Մար-ա-Լագոյի» անդամ է:

Ակումբում աղբյուրի խոսքով, Մարքսը ծնվել եւ մեծացել է Հարավային Աֆրիկայում, սովորել է Վիթվաթերսրանդի համալսարանում, ինչպես նաեւ Յոհանեսբուրգի անձնակազմի կառավարման ինստիտուտում: Սպիտակ տան տվյալներով, դիզայները խոսում է ՀԱՀ-ի երկու պաշոտանական լեզուներով՝ աֆրիկանս եւ կոսա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները