Թուրքիայի հարավում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել

12:30   15 Նոյեմբեր 2018    318

Թուրքիայի հարավային Մերսին նահանգի Անամուռ շրջանում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, որն արագորեն տարածվել է քամու հետևանքով ու հասել մինչև բնակելի տարածքներ:

Ինչպես գրում է թուրքական DHA գործակալությունը, հրդեհը վնաս է հասցրել մոտակայքում գտնվող Չարըքլար համայնքին, որտեղ տուժել են մի քանի բնակելի տներ ու անասնագոմեր: Հրդեհի հետևանքով կենդանիներ են սատկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները