Գերմանիան արհեստական ինտելեկտի մեջ 3 մլրդ եվրո կներդնի

13:08   15 Նոյեմբեր 2018    289

Գերմանիայի կառավարությունը մտադիր է 2025 թ․ լրացուցիչ 3 միլիարդ եվրո ներդնել արհեստական ինտելեկտի զարգացման հետ կապված գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների մեջ։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով DW-ին, ինչ վերաբերում է արհեստական ինտելեկտին, «Գերմանիան պետք է առաջատարներից մեկը լինի գիտական եւ գործնական ոլորտներում»։ Այս մասին հայտարարել է ԳԴՀ ֆինանսների նախարար Պետեր Ալտմայերը:

Նրա խոսքերով՝ կառավարությունում ելնում են նրանից, որ մասնավոր ներդրողները մշակումների համար նույնքան կծախսեն։ Այսպիսով, մինչեւ 2025թ․ արհեստական ինտելեկտի մեջ ներդրումների ընդհանուր ծավալը 6 միլիարդ եվրո կկազմի։

«Մենք ձգտում ենք նրան, որ Գերմանիայում միջին ձեռնարկությունները եւ ընկերությունները, որոնք կողմնորոշված են դեպի արտահանումը, գնալով ավելի շատ թվային տեխնոլոգիաներ ներդնեն, քանի որ դրանք կարող են բերել ՀՆԱ-ի 1,3 տոկոս լրացուցիչ աճի»,- նշել է Ալտմայերը։

Իր հերթին կրթության եւ գիտության դաշնային նախարար Անյա Կարլիչեկը խոստացել է գերմանական համալսարաններում ստեղծել արհեստական ինտելեկտի 100 նոր ամբիոններ, ինչպես նաեւ Գերմանիա հրավիրել այդ ոլորտում աշխատող արտասահմանյան գիտնականների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները