Tesla-ն սուպերմենին մեքենայի է վերածել

13:25   15 Նոյեմբեր 2018    336

T Sportline տյունինգային ընկերությունը ներկայացրել է «սուպերհերոս» Tesla Model S–ն Project Superman անվանմամբ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ էլեկտրոնային մեքենան ստացել է վերափոխված սրահ, կոմիքսների հերոսի «ֆիրմային» գույներով թափք եւ 21 դույմ անիվներ։ Tesla Model S–ի թափքը ներկված է Deep Blue մուգ կապույտ մետալիկ կոնտրաստային կարմիր լոգոտիպով։

Մեքենայի սրահը գրեթե ամբողջությամբ կարել են Bentley Red–ի կարմիր կաշվից։ Յուրահատկությունների թվում՝ նստատեղի ծակոտկեն կենտրոնական հատված, ներդիրներ դռներին, կապույտ ածխապլաստիկից ներդիրներ ղեկին եւ նույն գույնի թավշակաշվե ներդիր առաջնային վահանակին։ Գորգերին Սուպերմենի լոգոտիպն է։

Project Supermanժը կառուցված է P100D լիաքարշակ մոդիֆիկացիայի բազայի հիման վրա։ Այն զինված է էլեկտրական շարժիչներով, որոնց գումարային հզորությունը կազմում է 773 ձիաուժ եւ 967 Ն/մ պտտման պահ։ Տեղից մինչեւ 100 կմ լիֆթբեքը անցնում է 2,6 վայրկյանում։ Մեքենայի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla   Model-S  


Վերնագիրի այլ պիտակները