Հինգերորդ ավենյուն զիջել է աշխարհի ամենաթանկ փողոցի առաջատարի դիրքը

13:59   15 Նոյեմբեր 2018    306

Ամերիկյան Cushman & Wakefield ընկերության մասնագետները ներկայացրել են աշխարհի ամենաթանկ փողոցների վարկանիշային ցանկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այն գլխավորող Նյու Յորքի Հինգերորդ ավենյուն առաջատարի դիրքը զիջել է Հոնկոնգի Կոզուեյ Բեյ-ին:

Կոզուեյ Բեյ –ում անշարժ գույքի վարձակալության տարեկան միջին արժեքը 2671 դոլար է՝ մեկ քառակուսի ֆուտի համար, Հինգերորդ ավենյու-ում՝ 2250, Լոնդոնի Բոնդ սթրիթում, որը Եվրոպայի ամենաթանկ փողոցն է՝ 1744 դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք   Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները