ԱՄՆ-ում ինքնաթիռների ուղեւորների 88 տոկոսը երբեւէ իր հետ արգելված իրեր է տարել

12:53   15 Նոյեմբեր 2018    288

Տրանսպորտային անվտանգության ծառայությունը չի կարող կանգնեցնել օդանավի ուղեւորների 88 տոկոսին, ովքեր իրենց հետ արգելված իրեր են տանում՝ լինի թմրամիջոց կամ զենք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճանապարհորդների մեծ մասը տեղյակ է՝ ինչ կարող է եւ ինչ չի կարող փոխադրվել ինքնաթիռով: Սակայն նրանցից ոմանք պատրաստ են ռիսկի դիմել եւ արգելված իրեր իրենց հետ տանել:

Այսպիսով, ամերիկյան չարթերային ավիաընկերություններից մեկը 1100 ուղեւորների շրջանում հարցում է անցկացրել: Հարցին՝ արդյոք նրանք արգելված նյութեր են տարել ինքնաթիռ, նրանց 88 տոկոսը դրական է պատասխանել:

Մարիխուանան դարձել է մաքսանենգ ճանապարհով փոխադրված ամենահայտնի նյութը. այն կյանմքում գոնե մեկ անգամ ճամպրուկով տարել է տղամարդկանց 36,7 տոկոսը, կանանց՝ 22,8 տոկոսը: Ըստ տարածվածության հաջորդ պատասխանը դեղատոմսով դեղերն են: Ուղեւորներն իմացել են, որ դրանց փոխադրման համար թույլտվություն է պետք, սակայն առանց պատշաճ ձեւակերպման դրանք վերցրել է իր հետ:

Զենքի եւ զինամթերքի տեղափոխությունը (նաեւ դանակներ) երրորդ ամենահաճախ տրված պատասխանն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները