Պենտագոնը 255 F-35 կործանիչ է պատվիրել Lockheed Martin-ին՝ 22,7 մլրդ դոլար գումարով

14:30   15 Նոյեմբեր 2018    226

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ընդհանուր առմամբ 255 F-35 կործանիչներ Է պատվիրել Lockheed Martin կորպորացիային, որոնք պետք Է մատակարարվեն մինչեւ 2023 թվականի մարտ ամիսը:

Ինչպես ասված Է Պենտագոնի մամուլի տեղեկագրում, պարտավորագրի գումարը կազմում Է 22,7 մլրդ դոլար:

Գերատեսչության հայտարարության մեջ ճշտվում Է, որ ԱՄՆ-ի բանակի համար կորպորացիային պատվիրել են 64 F-35A, 26 F-35B եւ 16 F-35C 16 կործանիչներ, մնացած մեքենաները վաճառվելու են օտարերկրյա պետություններին կամ մատակարարվելու են ոչ մարտում կիրառելու համար:

Պենտագոնը նաեւ հաշվետվություն Է ներկայացրել Lockheed Martin-ի հետ 382 մլն դոլար գումարով MH-60R բազմանպատակային ութ ուղղաթիռների մատակարարման պարտավորագիր կնքելու վերաբերյալ:

F-35-ը պատկանում Է հինգերորդ սերնդի մեկտեղանոց միաշարժիչ գերձայնային ռմբակոծիչ-կործանիչների ընտանիքին: 2018 թվականի դրությամբ F-35-ի տարբեր վերափոխակներ են մատակարարվում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Կորեայի Հանրապետության, Թուրքիայի եւ Ճապոնիայի զինված ուժերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: F-35  


Վերնագիրի այլ պիտակները