WannaCry շորթիչ վիրուսը վերադարձել է եւ համակարգիչներ վարակել ամբողջ աշխարհում

15:00   15 Նոյեմբեր 2018    254

WannaCry հզոր շորթիչը, որը 2017 թականին համակարգիչների վրա գրոհել Էր ամբողջ աշխարհում, դարձել Է ամենատարածված շորթիչ վիրուսը:

Այս մասին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետներն իրենց հաշվետվության մեջ:

Վերլուծաբանների հաշվարկներով՝ վերջին ամիսներին WannaCry -ն առաջին տեղն Է զբաղեցնում ընկերության սպասարկյալների համակարգիչների վրա գրոհների քանակով:

Այդ վիրուսի միջոցով հարձակումների բաժինը կազմում Է ընդհանուր թվի գրեթե 29 տոկոսը: WannaCry-ից հետո տարածվածությամբ երկրորդ տեղն զբաղեցնում են GandCrab տրոյանի նոր տարբերակները: Այդ շորթիչ ծրագիրը գրոհել Է 12 տոկոսից փոքր-ինչ ավելի համակարգիչների վրա:

Նաեւ մասնագետներն «առաջատար» վիրուսների թվին են դասել Crysis, Shade, PolyRansom եւ Cryakl հայտնի ծածկագրողներին: Վերջինն զբաղեցնում Է վիրուսային վարկանիշի երրորդ հորիզոնականը. դրա միջոցով կատարվել Է հարձակումների գրեթե ինը տոկոսը: WannaCry-ի առավել հայտնի գրոհը տեղի Է ունեցել 2017 թվականի մայիսին: Անհայտ կիբեռհանցագործները համակարգիչներում տեղեկատվությունն արգելափակել Էին ամբողջ աշխարհում՝ պահանջելով փրկագին: Այն ժամանակ կիբեռգրոհից վնասը գնահատվեց մեկ միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: WannaCry  


Վերնագիրի այլ պիտակները