Գերմանիայի ԱԳՆ-ն Կիևին հորդորում է փակել «Միրոտվորեց» կայքը

15:15   15 Նոյեմբեր 2018    281

Գերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինային հորդորում է փակել «Միրոտվորեց» կայքը, հայտնում է Die Zeit պարբերականը՝ հղում անելով ԳԴՀ արտաքին քաղաքականության գերատեսչությանը:

«Անցյալում մենք բազմիցս ենք Ուկրաինային ներկայացրել մեր դիրքորոշումը և պնդել, որ ուկրաինական կողմը պետք է քայլեր ձեռնարկի այդ կայքի փակման համար: Դա մենք կշարունակենք անել», — ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտնվել է «Ուկրաիների թշնամիների ցանկում», որը հրապարակում է «Միրոտվորեցը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները