Պուտին. Մենք Թրամփի հետ խոսելու բան ունենք

20:25   15 Նոյեմբեր 2018    132

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Բուենոս Այրեսում G20 գագաթաժողովին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով, ամերիկյան կողմը նույնպես այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք է տանում:

«Տեսնենք ինչ կստացվի: Մենք իսկապես խոսելու բան ունենք», — ասել է Պուտինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատասխանելով հարցին, թե կարող են արդյոք ԱՄՆ-ի պատժամիջոցներն անդրադառնալ Արգենտինայում հանդիպման նախապատաստմանը, Պուտինը խոստովանել է, որ ցանկացած ոչ բարեկամական քայլ այսպես թե այնպես ազդում է աշխատանքի ժամանակացույցի վրա, մեր հանդիպումների ժամանակացույցի վրա»:

Նա հավելել է, որ Փարիզում աշխատանքային ճաշի ժամանակ ընդհանուր բավականին ակտիվ քննարկում էր: «Մենք նախագահ Թրամփի հետ կարողացանք մասնակցել այդ քննարկմանը, բովանադակալից խոսել ենք նաեւ անվտանգության հարցերի եւ տնտեսության զարգացման խնդիրների մասին եւ տարածաշրջանային հարցերի: Այժմ փոխնախագահի հետ մենք գրեթե նույն թեմաների մասին ենք խոսել», — ասել է Պուտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները