ԱՄՆ-ը Եվրոպային զգուշացրել է Իրանի հետ առեւտրի դեպքում պատժամիջոցների մասին

20:54   15 Նոյեմբեր 2018    198

Եվրոպական բանկերը եւ ընկերությունները, որոնք մասնակցում են Իրանի հետ առեւտրի պաշտպանության Եվրոպական միության հատուկ նախաձեռնությանը, կենթարկվեն ԱՄՆ-ի կողմից նոր սահմանվող պատժամիջոցներին։

Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եվրոպական բանկերը եւ ընկերությունները գիտեն, որ մենք ակտիվորեն պատժամիջոցներ ենք կիրառելու այդ կոշտ եւ բռնատիրական ռեժիմի դեմ։ Ցանկացած խոշոր եվրոպական ընկերություն միշտ ամերիկյան շուկան կգերադասի իրանականից»,- ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները