Ս. Արաբիայում 21-րդ կասկածյալին են ձերբակալել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով

21:04   15 Նոյեմբեր 2018    135

Սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 21-րդ կասկածյալին են ձերբակալել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով սաուդական պետական լրատվական գործակալությանը, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ-ալ-Մուաջիբը:

Բացի այդ, նշվում է, որ մեղադրանք է առաջադրվել ձերբակալվածներից միայն 11-ին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, հինգ մարդու համար դատախազությունը մահապատիժ է պահանջում, մյուսներին պատիժ է սպասվում՝ շարիաթի համաձայն:

Գլխավոր դատախազը նաև նոր մանրամասներ է հայտնել հետաքննությունից: Վերջինս տեղեկացրել է, որ Խաշոգջիին հայրենիք վերադարձնելու գործով զբաղվող հատուկ խմբի ղեկավարը հրամայել է վերացնել լրագրողին արշավի ձախողման դեպքում:

Հիշեցնենք, որ սաուդացի լրագրողին սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները