Օքսֆորդի բառարանը անվանել է տարվա բառը և կապել այն Սկրիպալների և ոտնձգությունների հետ

21:25   15 Նոյեմբեր 2018    174

Օքսֆորդի անգլերեն բառարանի համաձայն՝ տարվա բառ է դարձել «թունավոր» ածականը: Այս մասին հաղորդում է բառարանի կայքը։

Նշվում է, որ 2018թ․ այն սոցիալական էջերի դիտումների քանակը, որոնցում նշված է այդ բառի բացատրությունը, մեծացել է 45%-ով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այն օգտագործվել է ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով։ Կայքում ասվում է, որ «թունավոր քիմիկատներ» արտահայտության հանդեպ հետաքրքրությունը աճը կապված է Սոլսբերիում ԳՀԳ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման գործի հետ։

Տարվա ընթացքում մեծ է հետաքրքրության է արժանացել նաև «թունավոր արականություն» արտահայտությունը՝ կապված սեռական ոտնձգությունների շուրջ ծավալված սկանդալների հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Օքսֆորդ  


Վերնագիրի այլ պիտակները