Թրամփը վախենում է կնոջ հրամանները կատարողի տպավորություն թողնելուց․ CNN

21:47   15 Նոյեմբեր 2018    163

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է այն բանից, որ առաջին տիկին Մելանյա Թրամփի հրապարակային հարձակումները աշխատակազմի որոշ աշխատակիցների վրա, ինչպես նաև դրան հետևած կադրային վերադասավորումները տպավորություն կստեղծեն։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « CNN»-ին, «Թրամփը, ինչպես ասում են, ցնցված էր առաջին տիկնոջ հայտարարությունից»,- գրում է թերթը։ ԱՄՆ նախագահը անակնկալի է ենթարկվել ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Միրա Ռիկարդելի հասցեին Մելանյա Թրամփի հնչեցրած քննադատությունից։

Թերթի տեղեկացմամբ՝ մոտ ապագայում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում Թրամփի աշխատակազմում, և ԱՄՆ առաջնորդը գնալով ավելի է մեկուսանում։ Թերթը գրում է, որ այդ դրվագից հետո Թրամփն իրեն անկյուն քշվածի պես է զգում՝ բողոքելով, որ ինքը կնոջ «կրնկակոխ հետևողի» տպավորություն է թողնում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները