ՆԱՍԱ-ն կրկին հետաձգել է Cygnus բեռնատար տիեզերանավի արձակումը

09:02   16 Նոյեմբեր 2018    131

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, կրկին հետաձգել է Միջազգային տիեզերակայանի անձնակազմի համար բեռով բարձված Cygnus բեռնատար տիեզերանավի արձակումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս տիեզերանավի արձակումն արդեն երկրորդ անգամ հետաձգելու պատճառը կրկին Ատլանտյան օվկիանոսի Ուոլոպս կղզու տիեզերակայանի տարածքում եղանակային վատ պայմաններն են: Ենթադրվում է, որ ՆԱՍԱ-ն կրկին կփորձի արձակել տիեզերանավը շաբաթ՝ նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 04:01-ին (երևանյան ժամանակով ժամը 13:01-ին):

Cygnus բեռնատար տիեզերանավը պետք է Միջազգային տիեզերակայան հասցնի գիտական սարքեր և այլ սարքավորումներ ուղեծրային համալիրի համար: Տիեզերանավը ուղեծիր դուրս բերելու համար ընտրվել է Antares հրթիռը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ   Cygnus  


Վերնագիրի այլ պիտակները