ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին

09:51   16 Նոյեմբեր 2018    167

ԱՄՆ-ն դիտարկում է Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիայի իշխանություններին արտահանձնելու հնարավորությունը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով NBC-ին, FBI-ին և արդարադատության նախարարությանը հրահանգել են կրկին բացել արտահանձնման գործը:

Բացի այդ, Ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարված է ստուգել ԱՄՆ-ում Գյուլենի բնակվելու օրինականությունը:

«Նրանք ասել են, որ Սպիտակ տունը հատկապես ցանկացել է մանրամասներ ստանալ ԱՄՆ-ում Գյուլենի բնակվելու մասին: Հարցին ծանոթ երկու անձանց համաձայն`Գյուլենը գրին քարտ ունի: Նա 1990-ից ի վեր Փենսիլվանիայում է բնակվում»,-նշում է NBC-ն:

Հիշեցնենք, որ Անկարան 2016-ից ի վեր Վաշինգտոնից պահաջում է արտահանձնել Գյուլենին, որը հայրենիքում մեղադրվում է պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թուրքիա   Ֆեթուլլահ-Գյուլեն  


Վերնագիրի այլ պիտակները