Տեսախցիկը ֆիքսել է ԱՄՆ փոխնախագահի հայացքը՝ ուղղված Պուտինին. Daily Mail

10:37   16 Նոյեմբեր 2018    321

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Սինգապուրում կայացած Հարավարևելյան Ասիայի պետությունների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կարճատև զրույցի ընթացքում քննարկելով մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպումը:

Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ է համարում այն, թե ինչ հայացքով է Փենսը նայում Պուտինին՝ կարծես փորձելով անդրդվելի երևալ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Փենսը Պուտինին կոչ է արել այլևս չմիջամտել ամերիկյան ընտրություններին, ինչպես նաև շոշափել է 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության թեման:

Բացի այդ, կողմերը քննարկել են զենքի վերահսկման ու մի շարք այլ հարցեր:

«Մենք հանգամանալից խոսելու հնարավորություն չունեինք ու զրուցել ենք սեղանի մոտ կանգնած: Ես ասել եմ, որ լինի դա Ռուսաստանը, թե որևէ այլ երկիր, մենք չենք հանդուրժի միջամտություն մեր ընտրություններին: Գիտեմ, որ նախագահ Թրամփն էլ է շատ պարզ այդ մասին ասել Պուտինի հետ նախկին հանդիպումների ընթացքում»,-ավելի ուշ իր ու Պուտինի զրույցը մեկնաբանել է Փենսը:

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարները հանդիպում կունենան Արգենտինայում մեկնարկելիք «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները