Նյետոն հույս ունի «նորմալ կյանք» վարել պաշտոնից հեռանալուց հետո. Էնրիկե Պենյա Նյետոն

10:56   16 Նոյեմբեր 2018    250

Մեքսիկայի դեռևս գործող նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ հույս ունի նորմալ կյանք սկսել պաշտոնից հեռանալուց հետո, գրում է «РИА Новости» գործակալությունը:

«Այո, դա այդպես է, նախագահությունից հետո կյանք կա: Նույնիսկ կարելի է ասել, որ հենց այդ ժամանակ էլ այն սկսվում է», - ասել է Նյետոն:

Որպես իր պաշտոնավարման ընթացքում գրանցած կարևոր ձեռքբերում գործող նախագահը նշել է շուրջ 200 մլրդ դոլարի հասնող ուղիղ արտասահմանյան ներդրումները երկրում, ինչպես նաև 360 մլրդ դոլարի ներքին մասնավոր ներդրումներն ու ավելի քան 4 մլն աշխատատեղերի ստեղծումը:

Նյետոյի նախագահական լիազորություններն ավարտվում են այս տարվա դեկտեմբերի 1-ին: Դրանից հետո երկրի ղեկավարի պաշտոնը կստանձնի ընտրություններում հաղթանակ տարած Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Մեքսիկայի նախագահը պաշտոնից հեռանալու հետ մեկտեղ որոշել է նաև ամուսնալուծվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները