Նյու Յորքում առաջին ձյունը լուրջ խցանումների բարձրացման պատճառ Է դարձել

11:02   16 Նոյեմբեր 2018    295

Նյու Յորքում այս տարեշրջանում առաջին ձյունը, որ սկսվել Է նոյեմբերի 15-ի ցերեկը, բավականին առատ Էր եւ ճանապարհներին լրջորեն դժվարացրել երթեւեկությունն ու բարձրացրել տաքսու գները:

Կոմունալ ծառայություններն արդեն սկսել են քաղաքում տեխնիկական աղ ցանել՝ հատկապես մետրոյի մուտքերի մոտ:

Uber-ի ծառայությամբ տաքսիով ուղեւորության արժեքը 2,6 կիլոմետր տարածության համար մինչ օրս կազմում Էր 18 դոլար, ձնատեղման ժամանակ՝ արդեն 48 դոլար: Օդերեւութաբանների տվյալներով՝ ձյան տեղումները կշարունակվեն եւս մի քանի ժամ, այնուհետեւ դրան կփոխարինի անձրեւը, քանի որ գիշերն օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ եւ երեկոյան մինուս 1 աստիճանից առավոտյան կհասնի պլյուս 5 – 6 աստիճանի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք  


Վերնագիրի այլ պիտակները