Նավալնին ՄԻԵԴ-ում շահել է ՌԴ-ի դեմ դատական գործը

11:10   16 Նոյեմբեր 2018    248

Ռուս հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունները 2012-ից 2014-ը ընկած ժամանակահատվածում քաղաքականապես մոտիվացված են եղել, ՌԴ իշխանությունները խախտել են ընդդիմադիր գործչի իրավունքները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման վճիռ է կայացրել ՄԻԵԴ-ի Մեծ Պալատը:

«Եվրոպական դատարանը ընդունել է, որ իմ ձերբակալությունները, հետապնդումները քաղաքականապես մոտիվացված են եղել: Այս որոշումը կարևոր է ոչ միայն ինձ համար, այլև ՌԴ այլ բնակիչների, որոնք ամեն օր ձերբակալվում են»,- ասել է ընդդիմադիրը:

Սա ՄԻԵԴ-ի առաջին նման վճիռն է ՌԴ-ի նկատմամբ` 2004-ից ի վեր:

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները