Հարավչինական ծովը չի պատկանում ոչ մի ազգին. Փենս

11:29   16 Նոյեմբեր 2018    232

Հարավչինական ծովը չի պատկանում ոչ մի ազգին եւ ԱՄՆ-ն կշարունակի ամենուրեք լողալ եւ թռչել, որտեղ թույլատրվում է միջազգային իրավունքով:

Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, հաղորդում է Reuters-ը:

Միացյալ Նահանգները մի շարք զորավարժություններ են անցկացրել վիճահարույց Հարավչինական ծովում, ինչը Չինաստանի դժգոհությունն էր առաջացրել եւ վերջինս այն իր ինքնիշխանության համար սպառնալիք էրհամարել:

«Հարավչինական ծովը չի պատկանում ոչ մի ազգին եւ դուք կարող եք վստահ լինել. ԱՄՆ-ն կշարունակի ամենուրեք լողալ եւ թռչել, որտեղ թույլատրվում է միջազգային իրավունքով եւ բխում է մեր ազգային շահերից», - ասել է Փենսը:

Չինաստանը, Բրունեան, Մալազիան, Ֆիլիպինները, Վիետնամը եւ Թայվանը Հարավչինական ծովի առնչությամբ դժգոհություններ ունեն, որով ամեն տարի 3 տրլն առեւտրային նավեր են անցնում:

Հարավարեւելյան Ասիայի երկերների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Փենսը նշել է, որ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղ չկա «կայսրության եւ ագրեսիայի» համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փենս  


Վերնագիրի այլ պիտակները