Հնդկաստանում «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք Է խլել

12:08   16 Նոյեմբեր 2018    266

Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում մոլեգնող «Գաջա» ցիկլոնն առնվազն 11 մարդու կյանք Է խլել, 76 հազարից ավելի բնակիչներ տարհանվել են անվտանգ շրջաններ:

Այդ մասին հայտնել Է India Today թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ուժեղ քամիով ուղեկցվող հորդառատ անձրեւները նահագնի ափամերձ շրջաններում սկսվել են դեռ նոյեմբերի 15-ին, լույս 16-ի գիշերը ցիկլոնը սաստկացել Է: Ինչպես նշում Է հրատարակությունը, տարերքից ամենից շատ տուժել են Նագապատինամ, Տիրուվարուր եւ Տանջոր քաղաքները: Ցիկլոնի հետեւանքով քաղաքներում տապալվել են ծառեր, մի քանի շրջաններում անջատվել Է Էլեկտրականությունը:

Նահանգի յոթ շրջաններում կրթական հաստատությունները չեղարկել են պարապմունքները: Տարհանվածներին տեղավորել են 300-ից ավելի օգնության կենտրոններում: Տարերքի հետեւանքները վերացնելու համար նահանգի տուժած շրջաններ են ուղարկվել Տարերային աղետների հակազդման ազգային ուժերի բրիգադներ ու փրկարարներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները