Facebook-ն անկախ մարմին կստեղծի անընդունելի կոնտենտի դեմ պայքարելու համար

12:20   16 Նոյեմբեր 2018    233

Facebook ընկերությունը մտադիր Է ստեղծել անկախ մարմին, որը սոցիալական ցանցին կօգնի պայքարել իր կանոնները խախտող հրապարակումների դեմ:

Այդ մասին իր Էջում հայտնել Է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

Անկախ մարմինը քննարկելու Է սոցցանցի օգտատերերի գանգատները, որոնք արվում են Facebook-ի կանոնները խախտող հրապարակումների հեռացման կապակցությամբ: Նշվում Է, որ նոր մարմինը պետք Է հայտնվի 2019 թվականին: «Հաջորդ տարի մենք պլանավորել ենք կոնտենտի վերաբերյալ որոշումների գանգատարկման նոր եղանակ ստեղծել անկախ մարմնում, որի որոշումները կլինեն թափանցիկ եւ կատարման համար պարտադիր:

Այդ մարմնի նպատակը լինելու Է մարդկանց ձայնի իրավունք տրամադրելու սկզբունքի պահպանումը եւ միաժամանակ մարդկանց անվտանգության ապահովումը»,-ասված Է Ցուկերբերգի պաշտոնական հայտարարության մեջ: Facebook-ի ղեկավարը նշել Է, որ սոցցանցը նախագծի մշակման վաղ փուլում Է: Առայժմ հայտնի չԷ, թե հատկապես ովքեր են ընդգրկվելու անկախ մարմնում, որի աշխատանքը, Ցուկերբերգի կարծիքով, թույլ կտա համոզվել, որ անընդունելի հրապարակումների հեռացման որոշումներն ընդունվում են ի շահ հասարակության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները