Հայտնի է 2018 թվականի լավագույն աֆրիկյան պետությունը սաֆարիի համար

13:05   16 Նոյեմբեր 2018    223

Բոտսվանան հռչակվել է 2018 թվականի լավագույն աֆրիկյան պետությունը սաֆարիի համար: Այս որոշումը կայացվել է Աֆրիկայում շրջագայությունների մասին շուրջ 3000 հազար մասնագիտական կարծիքի վերլուծությունից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բոտսվանան առաջին անգամն է նման տիտղոսի արժանանում: Փորձագետներն ընդգծել են երկրի յուրահատուկ բնությունն ու տեսարժան վայրերը՝ մասնավորապես Կալահարի անապատը:

Մասնագետների կարծիքով՝ սաֆարիի համար լավագույն երկրների ցանկում Տանզանիան միայն մի փոքր է զիջել Բոտսվանային՝ հայտնվելով երկրորդ հորիզոնականում, իսկ լավագույնների եռյակը եզրափակել է Զիմբաբվեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները