Ինչպես տեղեկացնում է
Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Sky News-ին, հարցումների արդյունքների համաձայն՝ բրիտանացիների 54 տոկոսը կուզեր, որ երկիրը մնար ԵՄ-ի կազմում։
Միայն 32 տոկոսն է համաձայն Brexit-ի հետ։ Եւս 14 տոկոսը հայտարարել է, որ կողմ է ԵՄ-ից առանձնանալուն՝ բրիտանական կառավարության հետ համաձայնեցված պայմաններով։
Բացի այդ, հետազոտության արդյունքները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի հպատակների մեծ մասը (55 տոկոս) կրկին հանրաքվե անցկացնելու կողմնակից է։ Հարցումը կատարվել է նոյեմբերի 15-ին։ Դրան մասնակցել է ավելի քան 1,4 հազար մարդ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մեծ-Բրիտանիա
ԵՄ