Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

12:29   16 Նոյեմբեր 2018    222

Թբիլիսիում հայտնվել են նախընտրական պաստառներ, որոնցում պատկերված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ նախագահ, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին:

Քաղաքի փողոցներում տեղադրված վահանակների պաստառները մեծ տարածում են գտել նաեւ սոցիալական ցանցերում:

Իսկ «Վրացական երազանքի» աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նոր կարգախոսն է՝ «սկզբունքային ընտրություն», հայտնում է aliq.ge:

Հավելենք, որ նման պաստառներ տարածվել են նաեւ Վրաստանի այլ քաղաքներում: Պաստառներից մի քանիսի վրա պատկերված է նաեւ Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զուրաբիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները