Գիտնականները հայտարարել են, որ սխալվել են գլոբալ տաքացման հարցն ուսումնասիրելիս

13:42   16 Նոյեմբեր 2018    214

Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման մասին հոդվածը, որը հրապարակվել է Nature պարբերականում այս տարվա հոկտեմբերին, քննադատության է ենթարկվել:

Ուսումնասիրության հեղինակներն ընդունել են իրենց սխալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կլիմայի հարցերով անկախ մասնագետ, բրիտանացի Նիք Լուիսը նշել է թթվածնի խտության չափման հարցում սխալները: Ռալֆ Քիլինգն ընդունել է սխալը: Սակայն գիտնականը նախկինի պես պնդում է, որ օվկիանոսը շատ ջերմություն է կլանում:

Հոդվածի հեղինակներն արդեն պատրաստում են պարբերականում փոփոխությունները: Փորձագետների կարծիքով՝ նշված սխալ տվյալները կողմերի միջև կառուցողական երկխոսության են հանգեցրել, և դա դրական է վերջնական արդյունքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գլոբալ-տաքացում  


Վերնագիրի այլ պիտակները