Կանադայում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի

13:59   16 Նոյեմբեր 2018    212

Provincial Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կանադայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի Սթիվենվիլ քաղաքի օդանավակայանում:

Վայրէջքի ժամանակ Bombardier DHC-8 ինքնաթիռի առջևի շասսին պարզապես չի բացվել և օդաչուն ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել: Օդանավում եղել է 47 ուղևոր և անձնակազմի 4 ադամ: Նրանցից որևէ մեկը չի տուժել:

Անսարքության պատճառները պարզում է Կանադային Տրանսպորտային անվտանգության խորհուրդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները