Իդլիբում իրավիճակը չի կայունացել. ՌԴ ԱԳՆ

14:09   16 Նոյեմբեր 2018    274

Սիրիական Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման համար հստակ սահմանազատում և ծայրահեղականների ամբողջական զինաթափում դեռ տեղի չի ունեցել, նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Զախարովան նշել է, որ չնայած թուրքական կողմը ջանքեր է գործադրում Սոչիում Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն այս առումով ի կատար ածելու համար՝ Իդլիբում վիճակը շարունակում է անկայուն մնալ, իսկ հստակ սահմանազատում այդպես էլ չի կատարվել:

Նա նաև նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում սիրիական բանակը կանխել է ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների՝ Իդլիբից Հալեպ ներթափանցելու փորձը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իդլիբ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները