Հաքերները կարող էին հետեւել օգտատերերի տեղաշարժերին

14:49   16 Նոյեմբեր 2018    96

Nightwatch Cybersecurity ընկերությունից մասնագետները հայտնել են Android սարքերում վտանգավոր խոցելիության մասին:

Այն օգտագործելով՝ հաքերները կարող էին հետեւել օգտատերերի տեղաշարժերին:

Չարագործները կարող են օգտվել բացթողումներից Wi-Fi-ի միջոցով: Տեսանելի են դառնում ազդանշանի հասանելիության գոտում գտնվող բոլոր սարքերը:

CVE-2018-9581 կոչվող խոցելիությունը հայտնաբերվել է RSSI համակարգում: Այն որոշում է ընդունող ազդանշանի աստիճանը: RSSI-ն նաեւ այդ տեղեկությունը փոխանցում է այլ ծրագրերին:

Բացթողնման պատճառով կողմնակի հավելվածները կարող են ընդունող ազդանշանի մասին ողջ տեղեկատվությունը ստանալ եւ որոշել, թե որտեղ է գտնվում օգտատերը:

Ըստ փորձագետների, այս խոցելիությունն առկա է Android օպերացիոն համակարգի բոլոր տարբերակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները