Մոնիկա Լևինսկին պատմել է՝ ինչպես է գայթակղել Բիլ Քլինթոնին

14:56   16 Նոյեմբեր 2018    221

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ սկանդալային սիրավեպի պատճառով ամբողջ աշխարհում հայտնի դարձած Մոնիկա Լևինսկին նոր հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել 20-րդ դարի ամենաաղմկահարույց սեքս սկանդալներից մեկի վերաբերյալ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, կինը մասնավորապես պատմել է՝ ինչպես է գայթակղել նախագահին:

Ամեն ինչ տեղի է ունեցել 1995թ. նոյեմբերի 14-ին, երբ Սպիտակ տան երիտասարդ աշխատակցուհի Լևինսկիին կանչել են հեռախոսազանգերի հարցում օգնելու համար:

«Հանկարծ նկատեցի, որ վարտիքս երևում է, ու Քլինթոնն այդ պահին սենյակում էր՝ կողքիս: Հագուստս չուղղեցի, թողեցի, որ այն երևա: Որոշ ժամանակ անց, երբ անցնում էի նրա աշխատասենյակի կողքով, Քլինթոնը նայեց ինձ ու ժպտաց՝ հրավիրելով ինձ իր սենյակ»,-վերհիշել է կինը:

Շուտով Լևինսկին նախագահին խոստովանել է, որ սիրահարվել է. դրանից կարճ ժամանակ անց երկուսն արդեն համբուրվել են մութ սենյակում: Դա սիրավեպի սկիզբն էր: Քլինթոնն ու Լևինսկին շաբաթական մեկ անգամ գաղտնի հանդիպումներ են ունեցել, և դա շարունակվել է երկու տարի:

«Ես այս մասին հաճախ չեմ խոսում, քանի որ անհարմար եմ զգում»,-շարունակել է Լևինսկին՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ ինքը 22 տարեկան էր, իսկ նախագահը՝ 49:

Կինը հավելել է, որ սկանդալից հետո իրեն շատ մեղավոր էր զգում ու ժամանակին նույնիսկ ինքնասպան լինելու ցանկություն է ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Քլինթոն  


Վերնագիրի այլ պիտակները