Կամբոջայում ցեղասպանության համար մեղավոր են ճանաչվել «կարմիր քմերների» երկու առաջնորդ

15:07   16 Նոյեմբեր 2018    222

Կամբոջայում «կարմիր քմերների» դաժան ռեժիմի երկու առաջնորդները՝ 92-ամյա Նուոն Չեան և 87-ամյա Կխիեու Սամպխանեն առաջին անգամ ցեղասպանություն իրականացնելու համար մեղավոր են ճանաչվել, հաղորդում է BBC-ն:

ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հատուկ դատարանը նրանց մեղավոր է ճանաչել չամ մուսուլմանների և էթնիկ վիետնամցիների ոչնչացման համար:

Այս դատավճիռը, միջազգային իրավունքի տեսանկյունից, ռեժիմի ցեղասպանություն իրականացնելու առաջին պաշտոնական հաստատումն է:

«Կարմի քմերների» դաժան ռեժիմի կառավարման օրոք 1975-1979թթ. մինչև 2 մլն մարդ է ոչնչացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կամբոջա  


Վերնագիրի այլ պիտակները