Բացահայտված է սև սուրճի հանդեպ մարդկանց կախվածության պատճառը

15:18   16 Նոյեմբեր 2018    287

ԱՄՆ Չիկագոյի հյուսիս-արևմտյան համալսարանի գիտնականները գտել են մարդկանց՝ սուրճի նկատմամբ կախվածության բացատրությունը, գրում է Scientific Reports-ը:

Պարզվել է, որ մարդկանց սերը այս ըմպելիքի հանդեպ էվոլյուցիայի տեսակետից անբնական է, քանի որ բոլոր կաթնասունները դառը համն ընկալում են որպես սննդի մեջ վտանգավոր տարրերի առկայության զգուշացում:

UK Biobank գենոմային կոնսորցիումի փորձագետները ուսումնասիրել են բրիտանացիների սննդային սովորությունները՝ թեյի, սուրճի և ալկոհոլի օգտագործման քանակները: Հարցվածներից սուրճի ամենամեծ սիրահարները եղել են կոֆեինի նկատմամբ զգայունակության համար պատասխանատու գեների մուտացիա ունեցողները: Բացի այդ, նրանք թեյի և ալկոհոլի նկատմամբ ավելի անտարբեր են եղել, քան մյուսները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները