Քալիֆորնիայում հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 63-ի

15:30   16 Նոյեմբեր 2018    214

Վերջին տվյալներով՝ Քալիֆորնիայում հրդեհների հետեւանքով զոհերի թիվը կազմում է 63 մարդ, հայտնում են տեղական իշխանությունները, փոխանցում է Americaru-ն:

Նահանգի հյուսիսային մասում, որտեղ մոլեգնում է Քեմփ հրդեհը, հայտնաբերվել է եւս 7 մարմին:

Շրջանի շերիֆ Բաթ Քորի Հոնեան հայտարարել է, որ մահացած գտնվածներից միայն 53-ին է հաջողվել նույնականացնել: Վերջին 3 օրերին կրակին ճարակ դարձած 3 զոհ է գտնվել Պարադայսում՝ 27 հազար բնակչությամբ այս քաղաքը տարերքը փաստացի ավերել է: Եվս երեքին գտել են Մագալիայում, մեկին՝ Քոնքոուում:

Աճել է նաեւ այն մարդկանց թիվը, որոնց դեռեւս որոնում են՝ մինչեւ 631: Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 52 հազար մարդ:

Նոյեմբերի 8-ին սկսված Քեմփ անտառային հրդեհը Քալիֆորնիայի պատմության մեջ ամենամահաբերն է, այն այրել է 8500 շենք եւ 140 հազար ակր հող: Հրդեհը տեղայնացվել է միայն 40 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները