Իլոն Մասկը ասպետի փնտրտուքի մեջ է

15:36   16 Նոյեմբեր 2018    226

Իլոն Մասկը Լոս Անջելեսում The Boring Company ընկերության կողմից կառուցվող ժամապահների աշտարակի համար ասպետի թեկնածուի փնտրտուքի մեջ է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին բիզնեսմենը հաղորդել է Twitter-ի իր էջում:

«The Boring Company-ն Լոս Անջելեսում կեղտոտ աղյուսներից ժամապահների աշտարակ է կառուցում և մեզ ֆրանսիական ակցենտով ասպետ է անհրաժեշտ՝ մարդկանց բարձրաձայն վիրավորելու համար»,- գրել է նա:

Հայտնի չէ, գործարարը կատակել է թե ոչ: Մասկը Twitter-ում բացառիկ հայտարարությունների սիրահար է. օրինակ ապրիլի 1-ին նա հայտարարել է Զատիկի ձվեր վաճառելու պատճառով Tesla ընկերության սնանկացման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները