Խաշուկջիի սպանության գործում շատ բաց հարցեր կան. Գերմանիայի ԱԳՆ

16:18   16 Նոյեմբեր 2018    206

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության գործում զարգացում կա, սակայն շատ հարցեր շարունակում են բաց մնալ:

Այդ մասին ճեպազրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք սաուդյան կողմին հասկացրել ենք, որ թափանցիկություն ենք ակնկալում: Երեկ մենք տեսանք, որ զարգացում կա, դա առաջին քայլն է, սակայն շատ հարցեր բաց են մնում»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը` մանրամասնելով, որ այդ հարցերը վերաբերում են սպանության պատճառներին և կասկածյալների պատասխանատվությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Խաշուկջի   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները