ԱՄՆ–ն մտադիր չէ հետաձգել չինական ապրանքների համար նոր պատժամիջոցների կիրառումը

16:37   16 Նոյեմբեր 2018    291

ԱՄՆ–ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հերքել է լրատվամիջոցների լուրն այն մասին, որ Վաշինգթոնը որոշել է հետաձգել չինական ապրանքների համար նոր պատժամիջոցների կիրառումը, հաղորդում է Reuters–ը։

«Առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ընկերությունների ղեկավարներին չի ասել 310 Սեկցիայի շրջանակներում նոր պատժամիջոցների հետաձգման մասին», - ասվում է Լայթհայզերի գրասենյակի ներկայացուցչի հայտարարությունում։

«Պատժամիջոցների (կիրառման) ծրագիրը... բացարձակապես չի փոխվել։ Հակառակի մասին հաղորդումները իրականությանը չեն համապատասխանում»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն պատժամիջոցներ է կիառել 250 մլրդ դոլար արժեքով չինական ապրանքների ներմուծման համար եւ եւս 267 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար նոր սակագներով է սպառնացել։

Չինաստանը Վաշինգթոնի պահանջին գրավոր պատասխան է տվել, հաղորդել է Reuters–ը՝ վկայակոչելով ԱՄՆ–ի կառավարությունում երեք աղբյուրներին։ Աղբյուրները մանրամասներ չեն բացահայտել եւ պարզ չէ՝ գնացել է արդյոք Պեկինը զիջումենրի, որոնք կբավարարեն Թրամփին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները