Նաջմեդդին Սադիկովը խորհրդակցություն է անցկացրել

16:47   16 Նոյեմբեր 2018    465

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովը խորհրդակցություն է անցկացրել հրամանատարական կազմի հետ հրամանատարաշաբային ռազմական խաղերի արդյունքների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, շտաբի ղեկավարը վերլուծել է արդյունքները եւ նշել, որ տարբեր զորքերի գործողություններում հաջողությամբ իրականացվել են շտաբների եւ կարավարման կետերի միջեւ փոխգործակցության ստուգումը եւ բարելավումը:

Բարձր գնահատելով անձնակազմի մարտական եւ բարոյահոգեբանական պատրաստվածությունը, գեներալ-գնդապետ Ն.Սադիկովը նշեց, որ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հրամանատարշտաբային ռազմական խաղերի ընթացքում հիմնական ուշադրության կենտրոնում է եղել ամենա նոր, ներառյալ տիեզերական տեխնոլոգիաների օգտագործումը, առաջին անգամ լիովին կիռարվել են զորքերի կառավարման ավտոմատացված համակարգերը:

Գլխավոր շտաբի պետը նշել է, որ ռազմական խաղերում զինված ուժերի փոխադարձ գործողությունների կազմակերպմանն ուղղված բոլոր նպատակները ձեռք են բերվել, անձնակազմը ցուցադրել է բարձր մակարդակի գիտելիքների եւ հմտություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նաջմեդդին-Սադիկով  


Վերնագիրի այլ պիտակները