ՌԴ ՊՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել «Ռուկբան» ճամբարի «բռնագրավումը»

17:25   16 Նոյեմբեր 2018    250

ՌԴ-ն կոչ է անում ԱՄՆ-ին` անհապաղ դադարեցնել սիրիական Էթ Թանֆայի շուրջ գտնվող գոտու բռնագրավումը, որտեղ տեղակայված է փախստականների խոշոր «Ռուկբան» ճամբարը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը: Նա այդ հարցով դիմել է ՄԱԿ-ին և համաշխարհային հանրությանը:

«Դա ինքնաբերաբար կհանգեցնի «Ռուկբանի» խնդրի կարգավորմանը, իսկ փախստականները կկարողանան իրենց տներ վերադառնալ»,- ասել է գեներալը:

Պենտագոնը պնդում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան և դաշնակից զինված խմբավորումներն այնտեղ պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ-ՊՆ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները