ԱՄՆ-ում Հոքնիի նկարը վաճառել են ռեկորդային գումարով՝ ներկայում ստեղծագործող նկարչի համար

18:26   16 Նոյեմբեր 2018    137

Բրիտանացի նկարիչ Դևիդ Հոքնիի «Նկարչի դիմանկար» նկարը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառել են ներկայում ապրող նկարչի համար ռեկորդային 90.3 մլն դոլարով:

Այս մասին ասվում է աճուրդի տան կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ 1972-ին ստեղծված նկարի նախնական արժեքը 18 մլն դոլար էր:

Նկարի վերջնական գինը գերազանցել է աճուրդ տան նախորդ ռեկորդը, որը 2013-ին սահմանել է ամերիկացի նկարիչ Ջեֆ Կունսը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները