Շրի Լանկայի խորհրդարանում վարչապետի «պատճառով» ծեծկռտուք է տեղի ունեցել - VIDEO

18:47   16 Նոյեմբեր 2018    129

Շրի Լանկայի խորհրդարանում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել:

Տեղի ունեցածի տեսաձայնագրությունը :Կռիվը սկսվել է խոսնակ Կարու Ջայասուրիայի խոսքերից հետո: Նա հայտարարել է, որ վարչապետ Մահինդա Ռաջապակսային անվստահության քվե հայտնելուց հետո երկիրը չունի ո՛չ խորհրդարան, ո՛չ կառավարության ղեկավար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կռիվը տևել է մոտ 20 րոպե, դրան մասնակցել է ավելի քան 2 տասնյակ մարդ: Ռաջապակսան կռվից խուսափել է, իսկ նրա օգնականները ջուր են լցրել «տաքացած» պատգամավորների վրա:

Շրի Լանկայի խորհրդարանը վարչապետին անվստահության քվե էր հայտնել նոյեմբերի 14-ին:

Կառավարական ճգնաժամը երկրում շարունակվում է հոկտեմբերից: Անցյալ ամիս երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան պաշտոնից ազատել էր վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգխին ու նշանակել իր կողմնակից Ռաջապակսային:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Շրի-անկա  


Վերնագիրի այլ պիտակները