Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

19:32   16 Նոյեմբեր 2018    111

Իրանում ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող, «ոսկիների սուլթան» մականվամբ հայտնի Վահիդ Մազլումին և իր հանցակից Մուհամմեդ Իսմայիլ Քասըմին դատապարտվել են մահվան կախաղանի միջոցով։

Մահապատիժն արդեն ի կատար է ածվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մինչ այդ Իրանի պատկան մարմինները նրանց մեղադրանք էին առաջադրել մոտ երկու տոննա ոսկու պաշար կուտակելով ոսկու շուկան մանիպուլիացիայի ենթարկելու, տնտեսական համակարգը խաթարելու, կոռուպցիոն սխեմա հիմնելու և մեծ քանակությամբ ապօրինի դրամային գործարքներ իրականացնելու մեջ։

Կալանավորվել է նաև Իրանի կենտրոնական բանկի տարադրամի փոխանակման վարչության ղեկավար Ահմեդ Ըրաքչին, ում նույնպես մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի գործով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները